▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունն ահաբեկում է քաղաքացիներին և ակտիվիստներին.Արթուր Սաքունց

«Ոստիկանությունն ահաբեկում է քաղաքացիներին և ակտիվիստներին, որ հետագայում չպայքարեն»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոմիտասի 5 հասցեում բազմահարկ շենքի շինարարության դեմ պայքարողների և ոստիկանության միջև բախումներին անդրադառնալով ասաց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Արթուր Սաքունցը` նշելով, որ ՀՀ քաղաքացին պետք է իրեն անապահով չզգա իր երկրում:

«Որևիցե ոստիկանի նկատմամբ, բացառությամբ մի քանի դեպքի, որը բռնարարքներ և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է դրսևորում, պատասխանատվության չի ենթարկվում: Բայց այսօր իրավական բեսպրեդելին գալիս է դիմադրելու քաղաքացիական պոտենցիալը»,-նշեց բանախոսը` հավելելով, որ այսօր՝ ժամը 13-ին, ոստիկանության մոտ ցույց կլինի, ապա  երթ` գլխավոր դատախազություն:

«Մենք դատապարտում ենք ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների իրավունքների խախտումները»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին