▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մեր ազգային կոդը դարձել է դժբախտությունը, թշվառությունը, հուսահատությունն ու մահը

«Միʹ կրկնեք այն սխալը, որը գործեցինք մենք». Մգեր Արմենիայի կոչը բելառուսներին

Հայաստանում սով չի սպասվում, բայց սոցիալ-տնտեսական խնդիրները շատ-շատ են. ԼՀԿ պատգամավոր

Տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի. . .

Արցախի նախագահի նստավայրը կարող է տեղափոխվել Շուշի

Միասին հաղթահարենք այս բոլոր դժվարությունները․ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ

Էս նկարի արարածը կողքովս անցնելով հատուկ քսվեց կրծքիս. քաղաքացին ահազանգում է

Երդվել է Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի առաջ

Ամենամեծ ներդրումը հայկական ֆուտբոլում

Ալավերդիում ամուսինները խանդի հողի վրա միմյանց ծեծել են. կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել

Վաղը արտակարգ դրությունը կերկարաձգվի

«Լիդիան Արմենիան» ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման. . .

Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի 12.5 կիլոմետրանոց հատվածը

Վալերի Օսիպյանի պատասխանը՝ Վլադիմիր Գասպարյանին

Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդի. որտե՞ղ է քաղաքապետը հանգստանալու

Հանգստյան ուղեգրեր` համավարակի դեմ պայքարող բուժաշխատողներին. Մանե Թանդիլյանը դիմել է վարչապետին

Գոհար Ավետիսյանն առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը

Որտեղ և ինչպես են նշել Փաշինյանները Շուշանի ծննդյան օրը

Դիանա Շատվերյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Կրակոց՝ Հրազդանի կիրճում. բերման է ենթարկվել 10 մարդ

Մահացել է ևս 7 անձ, վարակվածների թիվն աճել է 160-ով` հասնելով 40593-ի

ՀՀ ԱԺ նախագահը լավագույն դեպքում կլիներ որևէ «ռայկոմի» կոմերիտական երրորդ քարտուղար

Ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում է՝ խոչընդոտելով զբոսաշրջիկների թվի աճին․․․

Խմած վարորդի բանալիները խլեք, ոստիկանություն կանչեք, ով էլ որ լինի...

Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից

Կառուցենք Հայաստանը նորովի. Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել Տաշիր-Վարդաղբյուր ճանապարհահատվածից

Բաց նամակ ընկերներիս

Արդեն 47 տարի օգոստոսի 11-ը նշում ենք այս խորհրդով և սա կապված է նոր տարվա հետ․ Պարույր Հայրիկյան

Տնտեսվարողները սկսել են գիտակցաբար պահպանել հակահամաճարակային կանոնները. Գեորգի Ավետիսյան

«Ինձնից հետո եկած ոստիկանապետերը կոմպլեքսավորված մարդիկ էին». Վլադիմիր Գասպարյան

Երեւանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի «Շիրակի» նախագահ

Արտակարգ դեպք` Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում. . .

Երևանում ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա սիրիահայը

Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին 2018-ի հեղափոխության ժամանակ

«Սթափվե՛ք, գժեր, սա փոքր երկիր է». Վլադիմիր Գասպարյան

«Փաստորեն, կին ոստիկանները եղունգներ են աճեցնում՝ ակտիվիստներին խոշտանգելու համար». Զարուհի Հովհաննիսյան

«Լիդիանի» վագոն-տնակների տեղաշարժումը ապօրինություն էր. «Լիդիան Արմենիա»

Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. 2 տարիների ընթացքում. . .

Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն

Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Արսեն Թորոսյանը որպես վկա դատարան է գալու. նրան անակնկալ հարցեր են սպասվում. Դավիթ Սանասարյան

Հարթակ է, որի նպատակն է Հայաստան բերել աշխարհի լավագույններին. Արմեն Սարգսյան

Տիգրան Ավինյանի հանձնարարականը գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների վերաբերյալ

Այս կարգավորումը չպետք է գործի ի վնաս մեր քաղաքացիների. Մարուքյանը՝ Փաշինյանին

«Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ տուգանք է կիրառվել՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում...

Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել

Նիկոլ Փաշինյանն ա ուժեղ, թե՞ Բրյուս Լին… Արամ MP3-ն՝ Ալեն Սիմոնյանին

Ոստիկանությունում 30 միլիոն դրամ դուրս գրելու մասին տեղեկատվությունը իրականության հետ կապ չունի. ՀՀ Ոստիկանություն

Ոստիկանության ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար 30 միլիոն դրամ դուրս գրելու վերաբերյալ հրապարակման մեջ նշված հանգամանքի կապակցությամբ պարզվել է, որ տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

«alternativ.am լրատվական կայքում տարածվել էր «Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հրապարակում այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը և երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանն ու Հայկ Մհրյանը, 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարը համապատասխան մարդկանց չի հասել: Բացի այդ, Արման Սարգսյանն Առաջին հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի առթիվ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է 51 հատ անվանական զենքով, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիք, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով (ցածր կոչման և այլ պատճառներով): Այս փաստի վրա «աչք փակելը» կլորիկ գումար է արժեցել՝ յուրաքանչյուր ծառայողի մասով շուրջ 2000 ամերիկյան դոլար: Այս գործողությունն էլ իրականացվել է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանի համակարգմամբ, իսկ իբր հովանավորել է Սարգսյան, Մարտիրոսյան, Մհրյան եռյակը: Վերը նշված տեղեկատվությունը հետագայում տարածվել է նաև այլ լրատվական կայքերում: 07.07.2020թ. ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ Հանրապետության տոնի կապակցությամբ, որպես խրախուսանք, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով զենքով պարգևատրվել է ոստիկանության 7 ծառայող: Արձանագրվել է, որ հիշյալ ծառայողների զենքով պարգևատրումները հիմնավորված են, մասնավորապես՝ դրանք տրվել են ՀՀ ոստիկանությունում երկարամյա, օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարած ծառայողներին, ինչը վկայում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանները բացառապես բխել են օրենսդրական պահանջներից և եղել են իրավաչափ:Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում

Ոստիկանության ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար 30 միլիոն դրամ դուրս գրելու վերաբերյալ հրապարակման մեջ նշված հանգամանքի կապակցությամբ պարզվել է, որ տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության գաղտնագրված ծառայողների աշխատանքի վարձատրությունը յուրաքանչյուր ամիս կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և չափով, և ամենևին համեմատելի չէ հրապարակված գումարի հետ: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշված ժամանակահատվածում վճարված դրամական պարգևատրման գումարները ևս անհամեմատելի են վերը նշված թվի հետ: ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության հատուկ միջոցների նախահաշվով նախատեսված միջոցներից կատարվող վճարումները հասցեատերերին չտրամադրվելու դեպքեր չեն հայտնաբերվել: Ծառայողական քննության շրջանակներում կայքի տնօրենը բացատրություն է տվել, որ հրապարակման հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել չի ցանկանում, հիշյալ տեղեկատվությունն ապացուցող փաստական տվյալներ չի կարող ներկայացնել և նշված տեղեկությունը հրապարակելով՝ ակնկալել է մեծացնել հետաքրքրությունը կայքի նկատմամբ: Այսպիսով, ծառայակիցներին աշխատավարձ վճարելու համար ՀՀ ոստիկանության նախկին պետ Ա. Սարգսյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Ա. Մարտիրոսյանի և Հ. Մհրյանի կողմից 30 միլիոն դրամ դուրս գրելու ու նպատակին չծառայեցնելու, ոստիկանության 51 ծառայողներին անվանական զենքով պարգևատրելու, այդ կապակցությամբ անհիմն պարգևատրվածներից 2000-ական ԱՄՆ դոլար ստանալուն հովանավորելու վերաբերյալ «alternativ.am» կայքում 04.07.2020թ. հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հիմնազուրկ է ու նաև չի ապացուցվել նշված տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցի կողմից: Ելնելով վերոգրյալից՝ ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին