▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օտարերկրյա դպրոցներում 70%-ով ավելի շատ գումար է նախատեսված հայոց լեզվի դասավանդմանը. Կարապետյան

«Օտարերկրյա դպրոցներում 2020թ. 70%-ով ավելի շատ գումար է նախատեսված հայոց լեզվի դասավանդմանը, քան 2018-ին: Սա պատասխանում է այն հարցին, թե ինչպիսի վերաբերմունք ունի կառավարությունը, ԱԺ-ն հայոց լեզվի դասավանդմանն ընդհանրապես»,- ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Ըստ նրա՝ հայոց լեզուն բուհերում պարտադիր չլինելու հարցի քննարկումը պետք է տեղափոխվի այլ դաշտ:

Բուհում պետք է շարունակվի հայոց լեզվի կրթությունը, և բուհերն իրենք պետք է որոշեն, թե ինչպես են դասավանդելու այն: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ դա մեկ այլ մասնագիտացում է, կենսաբանության մեջ՝ այլ, տնտեսագիտության մեջ՝ այլ: «Սա առողջ վերաբերմունք է դեպի կրթությունն ու հայոց լեզուն»,- պնդել է պատգամավորը:

 Մանրամասն՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին