▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոտքից մինչև մազերի ծայրը առողջական խնդիրներ ունի. Արայիկ Խանդոյանի կին

Araratnews.am-ը գրում է.

Արցախյան պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) առողջական մի շարք խնդիրներ ունի: Այս մասին կայքին հայտնեց նրա կինը՝ տիկին Անուշը:

«Ինքը ինսուլտ, ինֆարկտ ա տարել,  երիկամների խնդիր ունի, գլխացավեր ա ունենում, տեսողությունը նորմալ չի. էսպես ասեմ՝ ոտքից մինչև մազերի ծայրը առողջական խնդիրներ ունի»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Անուշը:

Նշենք, որ երեկ Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ վարույթ իրականացնող մարմինը օգոստոսի 1-ին առգրավել է իր պաշտպանյալի օպտիկական ակնոցը և չի վերադարձրել:

Տիկին Անուշի խոսքով՝ ամուսինն առանց ակնոցի հաճախ գլխացավեր կունենա: Բացի այդ, նա մշտապես գտնվել է բժիշկների հսկողության ներքո՝ օգտագործելով համապատասխան դեղեր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին