▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու էս ապաշնորհը Հայաստա՞ն է ներկայացնում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ես այսօր հասկացա, որ էդքան որ պահանջում ենք, որպեսզի ԱԳ նախարար Նալբանդյանը չկորի ու խոսա՝ սխալ ենք անում: Ավելի լավ ա չխոսա, որովհետև խոսալուց նենց էշություններ ա խոսում մեկ-մեկ, որ նյարդերդ տակնուվրրա են անում:
Հլա տեսեք, թե մեր դիվանագիտական պատուհասը ինչ ա ասել՝ Ադրբեջանին զենք ծախելու վերաբերյալ.
«Իհարկե Հայաստանին այդքան էլ դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, բայց հավանաբար դա բիզնեսի եւ առեւտրի հարց է։
Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք ռազմական ոլորտում եւ համապատասխանաբար Ռուսաստանից գնում եւ ստանում ենք զինամթերք։ Այստեղ ոչ մի նոր բան չկա, իսկ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին եւ այլ երկրներին, նույնպես բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող պետություն է։ Ռուսաստանն իհարկե շատ ակտիվ է սպառազինությունների շուկայում:»
Է հետո՞, Էձիկ ջան, ուրի՞շ ինչ կա: Հավանաբար լա՞վ ես: Տնաշեն, սկի Ռուսաստանի ԱԳ-ն էսքան կռուտիտ չէր լինի, ոնց որ դու եղար: Կարդում էի ու մոտս տպավորություն էր, որ ՌԴ ԱԳՆ-ի ինչ որ մանր ու անձորձ չինովնիկի խոսք ա, որն ամոթխած ուզում է դուրս գալ տհաճ հարցի տակից: Ու էս ապաշնորհը Հայաստա՞ն ա ներկայացնում: Էձիկին հրատապ թոշակի ա պետք ճամփել, որովհետև սրանից բացարձակապես ոչ մի խեր չունենք:

Ես այսօր հասկացա, որ էդքան որ պահանջում ենք, որպեսզի ԱԳ նախարար Նալբանդյանը չկորի ու խոսա՝ սխալ ենք անում: Ավելի լավ ա չխոսա, որովհետև խոսալուց նենց էշություններ ա խոսում մեկ-մեկ, որ նյարդերդ տակնուվրրա են անում: Հլա տեսեք, թե մեր դիվանագիտական պատուհասը ինչ ա ասել՝ Ադրբեջանին զենք ծախելու վերաբերյալ. «Իհարկե Հայաստանին այդքան էլ դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, բայց հավանաբար դա բիզնեսի եւ առեւտրի հարց է։

Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք ռազմական ոլորտում եւ համապատասխանաբար Ռուսաստանից գնում եւ ստանում ենք զինամթերք։ Այստեղ ոչ մի նոր բան չկա, իսկ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին եւ այլ երկրներին, նույնպես բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող պետություն է։ Ռուսաստանն իհարկե շատ ակտիվ է սպառազինությունների շուկայում:»

Է հետո՞, Էձիկ ջան, ուրի՞շ ինչ կա: Հավանաբար լա՞վ ես: Տնաշեն, սկի Ռուսաստանի ԱԳ-ն էսքան կռուտիտ չէր լինի, ոնց որ դու եղար: Կարդում էի ու մոտս տպավորություն էր, որ ՌԴ ԱԳՆ-ի ինչ որ մանր ու անձորձ չինովնիկի խոսք ա, որն ամոթխած ուզում է դուրս գալ տհաճ հարցի տակից: Ու էս ապաշնորհը Հայաստա՞ն ա ներկայացնում: Էձիկին հրատապ թոշակի ա պետք ճամփել, որովհետև սրանից բացարձակապես ոչ մի խեր չունենք:

Գեղամ Ասլամազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին