Ոչ մի մուսուլմանական հարուստ երկիր ոչ մի փախստական չի ընդունում՝ այնտեղ սաուդի արաբիա-մարաբիա, ռուսաստան-մուսաստան: Բայց անտանելի կեղծ ու շինծու է, երբ Սիրիայում տասնյակ հազարավոր մանուկներ զոհվեցին են, սակայն, ոչ մեկ չգիտես ինչու, այնտեղ զոհված փոքրիկների մասին չէին մտածում ու նկարները չէին պոստում ու հուզվում: Բայց հերիք էր ընդամենը մի փոքրիկ Միջերկրականի ափին խեղդված:
Դա սարքել են դրոշակ ու քննադատում են Եվրոպան, որն ընդունել է ու շարունակում ընդունել ավելի քան միլիոն փախստականներ Սիրիայից: Ինչի՞ համար լինել այսքան անարդա՞ր: Ես ուղակի նողկում եմ էս անարդար պրոպագանդաներից:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի Բոդրում քաղաքում սիրիացի փախստականներին տեղափոխող նավ էր խորտակվել: Մահացել էր 12 մարդ, որոնց թվում` 3 և 4-ամյա Այլան և Գալիփ եղբայրները: Ըստ Hurriyet-ի՝ փոքրիկների դիերը հայտնաբերվել են ծովի ափին: