▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ եմ, որ Բելգիայում մերժել են քաղաքական ապաստան խնդրող բոլոր հայերին

Բելգիայում որոշում է կայացվել մերժել ապաստախ խնդրող միգրանտների մեծ մասին և ապաստան տալ միայն ծայրահեղ դեպքերում: Այս հունձի տակ ընկել են նաև բազմաթիվ հայեր, ովքեր քաղաքական ապաստան էին հայցել Բելգիայի թագավորությունից, որովհետև իրենց իբր քաղաքական հետապնդումների են ենթարկում:

Ի՞նչ խոսք, ուրախ եմ, որ Բելգիան չի հյուրընկալել այդ սպեկկուլյանտներին, ովքեր երկրի անունը սևացնելու էլ են պատրաստ, միայն թե բոմժի կարգավիճակում ու մի քանի հարյուր եվրո կազմող մպաստով մնան Եվրոպայում: Ու ամենևին էլ էական չէ, որ իրենց իրականում ոչ ոք էլ չի հալածել, համենայն դեպս քաղաքական մոտիվներով, ամենևին էական չէ, որ այդ Եվրոպայում մնալը, որպես փախստական՝ հարաբերական հասկացություն է, որովհետև մնում ես փախստաականների ճամբարում՝ աֆղանսստանցի, սուդանցի, չադցի, նեպալցի ու այլ էկզոտիկ երկրներից եկած փախստականների հետ:

Մյուս կողմից էլ, մերժել-մերժել են, մենակ թե մեր մոտ հետ չուղարկեն, քանի որ նման հայրենիք ուրացող կոնտինգենտիվ ոչ մի խեր չի լինի Հայաստանի համար, իսկ կրիտիկական պահերին սրանց թվից ի հայտ կգան դավաճաններ: Այնպես որ, թող ապաստան փնտրեն որտեղ ուզում են, բայց այստեղ իրենց ուրախ չպետք է լինեն:

Արմեն Հովսեփյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին