▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ կլինենք, եթե վերահսկողությունը լինի բավական խիստ. Նախարարը՝ դիմակների մասին

«Մենք ուրախ կլինենք, եթե վերահսկողությունը լինի բավական խիստ եւ դիմակ չկրող մարդիկ կրեն օրենքով նապատեսված պատասխանատվությունը»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երբ վերահսկողության հետ կապված օրինագիծն էր քննարկվում, շրջանառվում էր, որ մարդիկ ինքնակամորեն, ինքնագիտակցաբար պետք է որ դիմակները կրեն, անկախ նրանից, կա վերահսկողություն թե չկա: Հիմա շատ լավ առիթ է դա ապացուցելու քաղաքացիների կողմից: Չեն կիրառվում տուգանքները էն խստությամբ, որը գուցե անհրաժեշտ է, բայց մարդիկ գիտակցելով, տեսնելով իրենց հարազատների վարակված լինելու փաստը, տեսնելով մահեր իրենց շրջապատում, պետք է որ զգոն լինեն: Մեր բոլորի ինքնագիտակցությունը պիտի այնպիսին լինի, որ ինքներս փորձենք պաշտպանել մեզ եւ մեր հարազատներին»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ, կատարված թեստերի մեջ դրական պատասխանների թիվը բավական փոքր է: Չնայած վիրուսի տարածման աճի տենդենցը դեռ չի նկատվում, վիրուսի վերարտադրողականության ցուցանիշը 0.55-ից դարձել է 0.98, որը ցույց է տվել աճը:

«Մենք ունենք վարակվածների թիվ, լավացածների թիվ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Դիմակների կրումը այն կարեւոր միջոցառումներից է, որն օգնում է վարակի տարածելիությունը պահել կառավարելի շրջանակներում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին