Ուրբաթ 13-ը պարզապես օր է, Աստծո ստեղծած օրերից մեկը…
Որբաթ 13-ը վատ օր է համարվում միջնադարյան տամպլիերների ջարդի պատճառով: Սա քրիստոնեության արմատները թուլացնելու միջոց է: Քրիստոնյա, հավատացյալ մարդը չի վախենում, քանի որ Աստծու ներկայությունը զգում է, իսկ երբ վախենում ես, նշանակում է հեռացել ես Աստծուց ու չարի գործիք դարձել: Սա թույլ հավատ ունեցող մարդկանց հավատքից շեղելու ու հեռացնելու հրաշալի հնարավորություն է…
Ինչպե՞ս է վերաբերվում Աստվածաշունչը այս թվին, ի՞նչ մեկնաբանություն ունի եկեղեցին՝ կապված այս օրվա հետ՝ փորձենք ճշտել տեր Շմավոն քահանա Ղևոնդյանից.
«Դա պարզապես սնահավատություն է: Եկեղեցին, քրիստոնյա աշխարհը նման բարդույթներ չունի: Բոլոր օրերը, շաբաթները Աստծո ստեղծածն են: Պետք չէ վախենալ թվերից, պարզապես ապրեք Աստծո ներկայությունը ձեր մեջ պահելով, որպեսզի սատանան ձեզ չգայթակղի և չշեղի»:
Բոլորիս այսօր հաջող օր ենք մաղթում: Թող Աստծո օրհնությամբ այսօր աշխարհում շատ ընտանիքներ ստեղծվեն, զավակներ ծնվեն ու հրաշքներ կատարվեն…
Բոլոր օրերն էլ Աստվածային են…Աստված մեզ հետ բոլոր օրերին…
Գրառումն ու նկարը Qahana.am ֆեյսբուքյան Էջից: