▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուշ է լինելու». Հայկ Մարությանը հորդորում է երևանցիներին՝ ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորում է քաղաքացիներին ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

«Այս կրպակն էլ ապօրինի, հանրային շահի անտեսմամբ տեղադրվել էր Երևանի ամենակենտրոնում՝ Սպենդիարյան փողոցում։

Ապօրինի շինություններ կառուցած քաղաքացիները հաճախ խնդրում են ժամանակ տալ՝ «իրենց ձեռքով» շինությունները քանդելու համար:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորում է նրանց՝ ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները, որովհետև, երբ քաղաքապետարանի աշխատակիցները գան նրանց հետևից, արդեն ուշ է լինելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին