▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն դարձրե՛ք, թե Ալիևն ո՞ւմ դեմ է պայքարում.6 տարեկան երեխայի, ում միայն հայրանունն է հայի

Ադրբեջանական կողմը փորձում է մշտական լարվածության մեջ պահել Հայաստանի և Արցախի զինված ուժերին ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, այլև երբեմն սադրիչ գործողություններ է իրականացնում Նախիջևանում:

«Կրակեցին Բաղանիսի, Ճամբարակի ուղղությամբ, երեկ 3-4 ժամ էլ կրակել են Ճամբարակի ուղղությամբ և սա շարունակվեց այնքան, մինչև մեր կողմից պատասխանեցին ու լռեցրին: Կարծում եմ՝ նման միջադեպերի հիմքում իրենց զինվորականության մարտունակությունը բարձր պահելն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը:

Ազատամարտիկը նշեց, որ իրեն դուր չի գալիս հայերիս անհոգությունը.

«Մեզ թվում է, թե պատերազմ չկա: Ոչինչ չենք անում, որ լայանածավալ պատերազմի դեպքում պարտվող կողմը չլինենք: Ինքնախաբեությունն այն աստիճանի է հասել, որ չենք հասկանում՝ մեր դեմ ասենք հոլանդացի չի պայքարում, որը շատ-շատ ստրուկ կդարձնի ու քաղաքակիրթ ձևով կստիպի աշխատենք ու իրեն հարստացնենք: Մեր պարտության դեպքում հաղթելու է հայասպանը: Իրենց համար մեկ է՝ դա ցեղասպանություն է կոչվում, թե ինչ: Կարևորը՝ հայը այս տարածքում չլինի: Նրանց մենք ոչ մի դեպքում չենք կարող պարտվել, փախչելն էլ չի օգնի, որովհետև  նրանց մտքում ամենուր հայ սպանելն է: Ուշադրություն դարձրեք, թե Ալիևն ո՞ւմ դեմ է պայքարում.6 տարեկան երեխայի, ում միայն հայրանունն է հայի: Իրենք պայքարում են ցանկացած հայի դեմ՝ անկախ նրանից Վաշինգտոնում են ապրում, Մոսկվայում, թե՞ այլ տեղ: Նրանց պարտվելը կնշանակի, որ կատարյալ էշ ենք»,-նշեց Վովա Վարդանովը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին