Վայոց ձորի մարզի Նորավանքի կիրճում գտնվող Մագելի հայտնի քարանձավը հերթական անգամ հայտնվել է լուրջ վտանգի առջեւ: Քարանձավը հանձնվում է վարձակալության` զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «ԷկոԼուր»-ը:
Քարանձավը հարուստ է ՀՀ Կարմիր գրքում գրանցված ձեռնաթևավորների (չղջիկների) տեսակներով: «Ահազանգը բարձրացրել են գիտնականները և բնապահպանները, որոնք վերջին տարիների ընթացքում փորձում են պահպանել քարանձավը պետական մարմինների և գործիչների անգրագետ գործողություններից եւ զբոսաշրջությունից»,- ասված է «ԷկոԼուր»-ի հաղորդագրության մեջ: