▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն. ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին, խնդրում ենք հայտնել ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ պարզելու փաստաթղթերը կեղծելու եղանակով ապառիկ կարգով դյուրակիր համակարգիչ ձեռք բերած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2014թ. մարտի 3-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գործող ԱՁ-ներից մեկում կեղծել է իրավունք վերապահող այլ քաղաքացու և բանկի միջև կնքված պայմանագիրը, որն օգտագործելով՝ նույն ԱՁ-ից ապառիկ կարգով ձեռք է բերել «Ֆուջիտսու» մոդելի դյուրակիր համակարգիչ:

Դեպքի առթիվ 2017թ. սեպտեմբերի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում համակարգիչների խանութից վարույթն իրականացնող մարմնին են ներկայացվել այն անձի լուսանկարները, ով կատարել է նշված գործարքը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին