▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուտել, թե չուտել և ինչ ուտել երեկոյան 6-ից հետո

Երեկոյան ուտելը գիրացնում է, թե ոչ: Արդյոք հնարավոր է նիհարել, եթե չես ուտում երեկոյան 6-ից հետո: Դիետելոգների մոտեցումները այս հարցում փոքր-ինչ տարբեր են, սակայն հիմնականում բոլորը կարծում են, որ երեկոյան ընթրիքը անհրաժեշտ է: Ավելին, եթե երեկոյան չեք ընթրում, ապա հավանականությունը մեծ է, որ հաջորդ օրը նախաճաշին չափից շատ կուտեք, ինչն էլ իր հերթին կնպաստի գիրացմանը ու ավելորդ քաշին: Բացի այդ, ըստ դիետոլոգների, երբ երեկոյան չեք ուտում, իսկ առավոտյան սովի պատճառով չափից շատ եք սնվում խանգարվում է նյութափոխանակությունը, ամբողջ օրվա ընթացքում աղեստամոքսային տրակտը ծանրաբեռված է լինում:

Արդյոք պետք է ուտել քնելուց առաջ

Դիետոլոգները նշում են, որ քնելուց առաջ հարկավոր է սնվել, բայց սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց 2-3 ժամ առաջ: Միաժամանակ ընթրիքը անհրաժեշտ է , որպեսզի հաջորդ օրը սովի զգացողությունը չստիպի ձեզ անընդհատ ուտել: Որոշ դիետոլոգների կարծիքով, երեկոյան 6-ից հետո ուտելը նույնիսկ անհրաժեշտություն է: Նրանց կարծիքով, երբ չեք ուտում օրգանիզմը ավելի քան 12 ժամ մնում է առանց սննդի, ինչը վնասակար է առողջությանը և կարող է հանգեցնել օրգանիզմի հյուծման:

Ինչ ուտել երեկոյան 6-ից հետո

Երեկոյան սնունդը պետք է թեթև լինի: Սննդամթերքում ցանկալի է, որ գերազանցեն սպիտակուցները, այլ ոչ ածխաջրերը: Սպիտակուցային սնունդը ուշ է մարսվում և սպիտակուցը դեռ երկար մնում է օրգանիզմում:

Ահա այն ուտեստների ցանկը որոնք կարող եք ձեզ թույլ տալ երեկոյան 6-ից հետո՝

Ոչ յուղոտ կաթնաշոռ
Ձուկ
Հավի կրծքամիս
Մածուն
Բանջարեղեն (լոլիկ,վարունգ,գազար, քաղցր պղպեղ)
Մրգեր (ցիտրուսային մրգեր,խնձոր,տանձ,խաղող,նուռ,բանան)

Սակայն անհրաժեշտ է հիշել, որ երեկոյան սնունդը պետք է չլինի տապակած, ինչպես նաև պետք է ամեն ինչ ուտել քիչ քանակությամբ:

aroxj.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին