Անհնազանդության և բողոքի գործողություններ․ Մայիսի 30. Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են։
Լարված իրավիճակ է ստեղծվել նախարարությունների շենքի մոտ: Այդպես էլ ոստիկաններից չստանալով սպառիչ պատասխան՝ պատգամավորների՝ շենք մուտք գործելու վերաբերյալ, քաղաքացիները փորձեցին մտնել ներս: Քաշքշուկ և հրմշոտ է սկսվել բերետավորների և ցուցարարների միջև:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում: «Երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ պետք է կկրկնապատկենք ուժերը, ավելի համախմբվենք։ Հասցեական գնալու ենք դռնեդուռ, բոլորը պետք ա դիրքորոշում հայտնեն»,- այս մասին նախօրեին հայտարարել էր «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ «Երկուշաբթի օրվանից մի քանի ուղղությունով գնալու ենք։ Հինգ օր ժամանակ ունենք՝ ամբողջական պատկերը ստանալու։ Հունիսի 3-ը ջրբաժան է»,- նշել էր նա։ «Հինգ օրվա մեջ հասկանում ենք ով՝ ով է, իսկ ամսի 3-ին ժամը 16։00-ին լինելու ենք խորհրդարանում»,- հավելել էր Սաղաթելյանը: Դիտեք նաև՝ |