▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ արժանին մատուցել Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը. Արմեն Սարգսյան

 

Այսօր Մարզահամերգային համալիրում կայացած երդմնակալության արարողության ժամանակ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդումից հետո ունեցած ելույթում հիշեց ՀՀ երեք նախագահներին ու հայտարարել, որ գնահատում է նրանց կատարած աշխատանքը։

«Ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության և հերոսության ու հաճախ նաև մեծ զրկանքների գնով վերջին 3 տասնամյակում կատարվել է ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանակը, իհարկե, լիակատար գնահատական կտա մեր անցած ուղուն, սակայն այսօր կարելի է ամենայն անաչառությամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի ավերիչ երկարաշարժի, Արցախի գոյամարտի ու շրջափակման պայմաններում մեզ հաջողվեց ստեղծել պետական կուռ համակարգով բաց հասարակության գաղափարով առաջնորդվող երկիր։

Մեր երկիրը իրավամբ վայելում է համաշխարհային հանրության հարգանքը։

Հակառակ դեռևս առկա խնդիրներին, սա շատ կարևոր ձեռբերում է։ ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ի հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ է բացում, իսկ խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններն է ստեղծում դրա համար։ Այդ առումով ես ուզում եմ արժանին մատուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը և պետական գործչի և կազմակերպչի հմտությանը», - հայտարարեց Սարգսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին