▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ լսել՝ մամ ջան. ոչ արևն է տաքացնում, ոչ լույսն է լուսավորում. զոհված Մխիթարի մոր հուզիչ գրառումը

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհված 20-ամյա Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանըֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Օրերն անց են կենում,ու միայն դատարկություն եմ գրկում,գիրկս եմ առնում այդ դատարկությունը ու փորձում հագենալ,ցավոքԽենթանում եմ դատարկությունից,անդադար կրկնում եմ անունդ ՄԽԻԹԱՐ ու զրնգում է,արձագանքում,բայց պատասխան չեմ ստանում...Ուզում եմ լսել մամ ջան,որ ես էլ ասեմ ջան ու էլի ջան ՄԽԻԹԱՐ ջան։ Դատարկությունս այնքան խորն է,այնքան մութ,այնքան ցուրտ,ոչ արևն է ինձ տաքացնում ոչ լույսն է ինձ լուսավորում։ Արև ու Լույսս դու էիր Միխս։ Դատարկությունս անուն ունի՝ՄԽԻԹԱՐ »:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին