▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ խոնարհվել Ձեզնից յուրաքանչյուրի առաջ. Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վաղվա անելիքները

 

Սպիտակում ոգևորությամբ, հրավառությամբ և «Նիկոլ, վարչապետ» բացականչություններով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին, ով դիմելով հավաքված հազարավոր մարդկանց ասել է, որ ապրում ենք պատմական մի ժամանակաշրջան, որի կերտողը  հաղթած ու հերոս ժողովուրդն է, որը երբեք այլևս չի պարտվելու:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամը 12-ին փակված ճանապարհները բացել 16:00-ին, են, որ ժողովուրդը կարողանա անարգել գալ Հանրապետության հրապարակ:
«Ես հերթական անգամ ուզում եմ այս ամբիոնից ներողություն խնդրել այն բոլոր քաղաքացիներից, ովքեր մինչև այժմ կարողացել են անտարբեր մնալ այս իրադարձությունների նկատմամբ և նախընտրում են ֆուտբոլ, կինո նայել: Ես ներողություն եմ խնդրում բոլոր անհարմարությունների համար, բայց մենք դա համարձակվում ենք անել, որովհետև խորապես ենք համոզված, որ դա անում ենք այնպիսի Հայաստանում, որտեղ դուք ձեզ իրապես ազատ ու երջանիկ եք զգալու և ձեր երեխաները նույնպես»,-ասաց նա և խնդրեց չբարկանալ, չնեղանալ:
Շարժման առաջնորդը նշեց, որ որևէ լկտիություն, ուրիշին վնաս տալու որևէ գործողություն չի կարող կապված լինել շարժման հետ :

Սպիտակում ոգևորությամբ, հրավառությամբ և «Նիկոլ, վարչապետ» բացականչություններով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին, ով դիմելով հավաքված հազարավոր մարդկանց ասել է, որ ապրում ենք պատմական մի ժամանակաշրջան, որի կերտողը  հաղթած ու հերոս ժողովուրդն է, որը երբեք այլևս չի պարտվելու:

 

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ներկայացրել էր  վաղվա անելիքները:

 

«Չնայած պրոցեսները ընթանում են մեզ համար բարենպաստ ճանապարհով, վաղը՝ ժամը 12:00-ից, ՀՀ ողջ տարածքով, Երևան մայրաքաղաքում վերսկսում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են: Էն օրը Ալավերդուց պատվիրակություն էր եկել ասում էր՝ ուզում ենք երկաթուղին փակել: Վաղը՝ ժամը 12-ին, փակվում է ամեն ինչ, ինչ-որ կարող է փակվել: Այս բոլոր ակցիաները տեղի են ունենում մեկ պահանջով` ժողովրդի թեկնածուին անհապաղ ընտրել ՀՀ վարչապետ»,-ասել է նա և նշել, որ վաղը՝ երեկոյան ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենում մինչև հիմա կայացած ամենա-ամենահզոր հանրահավաքը:

Նիկոլ Փաշինյանը նաև  կոչ է արել  ժամը 12-ին փակված ճանապարհները բացել 16:00-ին, են, որ ժողովուրդը կարողանա անարգել գալ Հանրապետության հրապարակ:


«Ես հերթական անգամ ուզում եմ այս ամբիոնից ներողություն խնդրել այն բոլոր քաղաքացիներից, ովքեր մինչև այժմ կարողացել են անտարբեր մնալ այս իրադարձությունների նկատմամբ և նախընտրում են ֆուտբոլ, կինո նայել: Ես ներողություն եմ խնդրում բոլոր անհարմարությունների համար, բայց մենք դա համարձակվում ենք անել, որովհետև խորապես ենք համոզված, որ դա անում ենք այնպիսի Հայաստանում, որտեղ դուք ձեզ իրապես ազատ ու երջանիկ եք զգալու և ձեր երեխաները նույնպես»,-ասել է նա և խնդրել  չբարկանալ, չնեղանալ:
Շարժման առաջնորդը նշել է, որ որևէ լկտիություն, ուրիշին վնաս տալու որևէ գործողություն չի կարող կապված լինել շարժման հետ :

Կարդացեք նաև՝ Ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն հայտարարի ժողովրդի թեկնածուին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին. Փաշինյանի արձագանքը՝ Շարմազանովի հայտարարությանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին