▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում ենք դպրոցները բացենք ու չփակենք. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, բայց որ սոցիալական, տնտեսական վիճակի վատթարացում կա, ակնհայտ է: Կարևոր է արձանագրել նաև, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանում տնտեսությանը ներարկվել է 163.4 մլրդ դրամ»,- Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ նաև ուղևորափոխադրումների հարցին. «Մի քանի օրից մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի Հայաստանի Հանրապետություն»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ անդրադարձավ դպրոցների բացման հետ կապված ծնողների մտավախություններին. «Վստահ ենք՝ եթե կանոնները պահենք, կարճ ժամանակ հետո կգնանք արդեն գոյություն ունեցող կանոնների թուլացմանը դպրոցում»: Վարչապետն արձանագրեց. «Մենք ուզում ենք դպրոցները բացենք ու էլ չփակենք: Պետք է կանոնները մաքսիմալ պահենք, որպեսզի բացելուց հետո չփակենք»,- եզրափակեց Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին