▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է իրականում ԱԺ-ում Հայաստանին «ագրեսոր» անվանած մոլդովացի կին փաստաբանը

Mitk.am-ը անդրադառնում է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին. Հայաստանի Ազգային ժողովում սկանդալային միջադեպ տեղի ունցավ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան Աուրելյա Գրիգորիուն Հայաստանը անվանեց «ագրեսոր երկիր»:  

Կին փաստաբանը նման հայտարարությամբ հանդես եկավ «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» խորագրով իր զեկույցը ներկայացնելիս: Մոլդովայի ներկայացուցիչը մասնավորապես նշեց, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, ադրբեջանցիների նկատմամբ իրականացրել է ցեղասպանություն»: «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է (իսկ թե իրականում ինչ է տեղի ունեցել 1992թ. ԼՂ Խոջալու գյուղում)»,- հայտարարեց նա:

Ադրբեջանամետ, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունն արժանացավ հայկական և խորհրդաժողովին ներկա եվրոպացի մյուս հյուրերի հակահարվածին: Մասնավորապես, պատգամավոր Հերմինե Նաղդալյանը մոլդավացի փաստաբանին կոչ արեց Ազգային ժողովի ամբիոնը չօգտագործել ստահոդ տեղեկություններ տարածելու համար:

«Պարզ է, որ Մոլդովայի ներկայացուցիչը եկել էր Հայաստան հատուկ գերխնդրով: Որպես Մոլդովայի օմբուդսմեն՝ կարող էր իր ելույթի հիմնական ժամանակը և հիմնական թեմատիկան նվիրել իրենց երկրում առկա մարդու իրավունքների պաշտպանությանը, խնդիրներին կամ մերձդնեստրյան հակամարտությանը (հակամարտությունն սկսվել է 1992 թ., չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության և Մոլդովայի միջև) և ոչ թե Լեռնային Ղարաբաղին, մինչդեռ բոլորովին այլ պատկեր էր: Համաժողովի թեման ու նյութն բացարձակապես այլ էին, և դրան չէին վերաբերում: Կարիք չկա գիտական խորհրդաժողովն օգտագործել սուտ տեղեկություններ տարածելու համար…»:

Լիտվայի մարդու իրավունքների պաշտպանն էլ մոլդավացուն առաջարկեց «ղարաբաղյան հակամարտության փոխարեն խոսել Մոլդովայի սառեցված հակամարտության մասին»:

Թեման մեծ արձագանք գտավ նաև սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և հայկական բլոգներում:

Թեմայի, Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանի առնչությամբ իր բլոգում ուշագրավ տեղեկություն է տրամադրում հայ բլոգեր, տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Մոլդովայի օմբուդսմեն Աուրելյա Գրիգորիուն՝ Ադրբեջանի լոբբիստ» խորագրով անդրադարձում Մարտիրոսյանը հրապարակել է մի քանի լուսանկար (վերցված են  Գրիգորիուի՝ Facebook սոցիալական ցանցի էջից), որոնցում երևում է, որ կին փաստաբանը բավական ջերմ վերաբերմունք ունի Ադրբեջանի և ադրբեջանցիների հանդեպ…

Լուսանկարներից մեկում, օրինակ (թվագրված է՝ 2013 թ., հունիսի 17), փաստաբանը Բաքվում է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Բարև, սիրելի Բաքու»,- նշված է լուսանկարին կից մեկնաբանությունում … Գրիգորիուն շաբաթներ առաջ էլ՝ մայիսի 28-ին, «հասցրել է» շնորհավորել ադրբեջանցիներին Անկախության օրվա առթիվ. «Սիրելի Ադրբեջան, շնորհավորում եմ անկախության տոնդ»: Մեկ այլ լուսանկարին կից մեկնաբանությունից էլ հասկացվում է, որ մարդու իրավունքների պաշտպանը 2013 թ. մայիսի 28-ին  մասնակցել է Քիշնևում Ադրբեջանի դեսպանատանն Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընթրիքին…

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին