▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. Նիկոլ Փաշինյան

Երիտասարդը դաժանաբար սպանել, ապա այրել է տանտիրոջ դին․ Ոստիկանության տեսանյութը

Թվով 11-րդ զորամասը անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին. Նիկոլ Փաշինյանը. . .

Ջերմուկի ճակատագիրը` որպես առողջարանային քաղաք․ Մանրամասնում է Նիկոլ Փաշինյանը

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով. Նիկոլ Փաշինյան

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ` Ամուլսարի հարցով. Լենա Նազարյանը մանրամասներ է հայտնում

«Եթե կա կասկած, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպությանն էլ, հանքը չի. . .

Երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան

Գեղարքունիքի մարզի 550 երեխա զվարճանում է Սևանում. ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը

Ալեքսանդր Թոփչյանի՝ Ցեղասպանությանը նվիրված վեպը թարգմանվել է աշխարհի հինգ լեզուներով

Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր` Հուրիի և AJNA-ի ներկայացումն էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Ամուլսարի հանքի հետ կապված քննարկմանը

Ոստիկանները հեռացրին ցուցարարներին Բաղրամյան պողոտայից. կան բերման ենթարկվածներ

Ինչպե՞ս էին ԱԻՆ աշխատակիցները ժամերով պայքարում Ողջաբերդիի հարակից տարածքում բռնկված հրդեհի դեմ

Վերաքննիչը մերժեց Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը

Վարչապետը հայտարարեց, որ նոր փորձաքննություն կլինի. Նազելի Վարդանյան

Ընենց կգոռամ, որ չես պատկերացնի. միջադեպ՝ Բաղրամյան 26-ի դիմաց

Ոստիկանները հերթական գրպանահատի են բերման ենթարկել

Երեկ երեկոյան իմ անձի վրա կանխամտածված հարձակում է տեղի ունեցել. Վահագն Չախալյան

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում տերմինալներ վնասած և գողություններ կատարած երիտասարդին

Ինչպե՞ս են զինվորները «Եղնիկներ»-ում իրականացնում տեսադիտարկման և կապի համակարգերի կահավորում

Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած դաժան սպանությունը. 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Ժամանակն է վերջ տալ ապօրինությանը. Ջերմուկի և Գնդեվազի բնակիչների բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. ՊՆ-ն գերադասում է լինել զուսպ. Արծրուն Հովհաննիսյան

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Արարատ Միրզոյանը՝ ՀՀ զինված ուժերի նոր ձեռքբերման մասին

Ողբերգական դեպք Արմավիրում. 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս հոսանքահարվել ու տեղում մահացել է

Արամ Առաջինը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Վթար Նովոսիբիրսկում. ՀՀ քաղաքացի է զոհվել, կա 9 տուժած

Մինչև +40 աստիճան. շոգը չի նահանջելու այս շաբաթվա ընթացքում. Գագիկ Սուրենյան

Հավելյալ 2.1 մլրդ դրամ կտրվի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար․ Նիկոլ Փաշինյան

«Վերաակտիվացել են պատվերով հոդվածները, ֆեյքերի հարձակումները». Դավիթ Սանասարյան

Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն

Հարձակվել են Վահագն Չախալյանի եւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա

Զարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․. . .

Ինչպե՞ս են Նաիրա Զոհրաբյանը, Էնֆիաջյանն ու ավագանու ԲՀԿ-ական անդամները երգում «Էրեբունի—Երևան»-ը

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ․ Նիկոլ Փաշինյանը լուսանկար. . .

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի դուստրն՝ Արփին, պարում իր ծննդյան տարեդարձին

Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր․ Նիկոլ Փաշինյանի. . .

«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել

Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը զինվորների հետ քոչարի են պարում, իսկ ամառանոցում՝ տանգո

Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել

Կներեք, որ այս սուրբ օրով կրկին աղբի մասին եմ խոսում․ Սոնա Աղեկյան

Միլանից-Երևան․․․Նորաձևության ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվեց «Օրրան»-ին

Հայկական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-վրացական գազատարն ու ճանապարհը. Արծրուն. . .

Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում

Ի՞նչ փարթի է կազմակերպել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը Շորժայում

Ովքե՞ր էին Գյումրիում հուլիսի 20-ին գոռգոռացող կանայք եւ ի՞նչ էին ուզում վարչապետից

Հուլիսի 2-ին Գյումրիում կայացավ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քանի դեռ վարչապետը, նախարարներն ու պատգամավորները չէին եկել, դրսում ամեն ինչ հանգիստ էր: Հենց վարչապետը հասավ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի տարածք աղմուկ-աղաղակ եւ անհասկանալի գոռգոռոց սկսվեց: Աղմուկի մեջ հասկանալի եղավ միայն այն, որ ինչ-որ կին է ուշաթափվել, երկրորդն էլ ուզում է վարչապետի հետ խոսել: Այդ պահին ասացին՝  Գյումրու հանրակացարաններից մեկի բնակիչներն են, ովքեր բնակարան են ուզում:

 

 

 

Հայկական Ժամանակն է գրում ու ավելացնում․այսօր արդեն հստակ է, թե ովքեր էին այդ կանայք եւ ինչ պահանջ ունեին երկրի վարչապետից: Ուշաթափվածը Լիանա Մակարյանն է եղել: Թե ինչու՞ է կանգնած տեղում գոռալու պահին պատահաբար ուշաթափվել, կամ ուշաթափության տեսարան սարքել, ինքը կիմանա: ՀԺ-ն ճշտել է՝ Մակարյանը ոչ թե Գյումրիից է, այլ Մարմաշեն խոշորացված համայնքի Քեթի բնակավայրից: Քեթիի վարչական պատասխանատու Թորգոմ Սահակյանը կայքի հետ զրույցում ասաց՝ ընտանիքն անօթեւան է, սակայն խնդիր չունի: Փաստաթղթային փաթեթը պատրաստ է, երբ փոխհատուցման ծրագիրը սկսվի առաջիններից մեկն է, որ ստանալու է իր բաժինը: Լիանան Քեթիում 88-ին բնակարան է կորցրել, հիմա էլ բնակարանն է ուզում, բայց համաձայն չէ, որ իրեն բնակարանի գնման վկայագիր տան: «Իրանց գործն առաջինն է, որ լիարժեք պատրաստ է: Իրանք խնդիր չունեն, ես չիդեմ ինչի մասին է խոսքը: Ապրելու տեղ չունեին, Ռուսաստան էին գնացել, թե հմի պատահական են եկել, թե ինչ, չեմ կարող ասել: Վերջերս տղան եկավ, գնաց բանակ, ծառայեց, եկավ: Ես չիդեմ ով, իրանց մարզպետարանից  ըսել էր, թե 5 մլն են ստանալու, իրանք էլ թե` մենք 5 մլն-ով ինչ  տուն առնինք: Ասի՝ բայց ո՞վ է ասել էդ գումարի չափը: Էդ է էղել: Թէ չէ հարցեր չկան, իրանք ստեղ չէին, առանց իրանց ես էդ ընթացակարգը տարել եմ, տատիկը ստեղ է, ինչ պետք  է եղել, ես աջակցել, օգնել, փաթեթը սարքել ենք»,-ասաց Քեթիի վարչական ղեկավար Թորգոմ Սահակյանը:

 Մոսկվայից նոր է վերադարձել, ամուսինը մահացած է: Բնակարանը ստանալու է սկեսուրի եւ իր 3 երեխաների հետ: Վարչական ղեկավարը Լիանայից հեռախոսահամար չուներ, սակայն Լիանայի սկեսուրից հեռախոսահամար փոխանցեց: Մեր հեռախոսազրույցը հրապարակման ենթակա չէ, քանի որ Վարդուշ տատը, այսինքն Լիանայի սկեսուրը, հարսի անունը լսելուն պես սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ մեր հասցեին: Թե ինչ էր ի վերջո  ուզում հայհոյող սկեսուրի ուշաթափվող հարսը վարչապետ Նիկոլ Փաշինյանից, մասնակիորեն պատմեց Գյումրիում աղմուկ-աղաղակը հեղինակած երկրորդ կինը՝ Գայանե Թորոսյանը: Ասաց՝ իր հորեղբոր աղջկան «վաուչեռը պետք չէ, մենք չենք ուզե»:

 Պարզվում է՝ գոռգոռացող Գայանեն ու ուշաթափված Լիանան բարեկամուհիներ են: Միասին են եղել: Երբ Լիանան ուշաթափվել է, Գայանեն շարունակել է գոռգոռալը: ՀԺ-ի՝ ի՞նչ խնդիր ունեք, որ այդպես գոռում էիք փողոցում հարցին, Գայանեն պատասխանեց. ամեն խնդիր էլ ունինք: Առավել զարմանալի էր՝ ի՞նչ էիք կոնկրետ ուզում վարչապետից այդ պահին, մեր հարցի պատասխանը: Գայանեն առանց վարանելու ասաց՝ 500.000 դրամ: «Ընձի պետք էր, որ ըմպես բավարարեին, որ ես կարողանամ ապրիմ, հմի ներկա դրությամբ ընձի թիվ 500.000 է պետք, որ ամուսնուս դեղերն առնիմ, բանկերը փակվիմ, ես էլ ապրիմ: Ըդքան էի ուզում: Բայց աշխատակազմն ասեց՝ մենք մենակ կարող ենք մարզպետարանին դիմել, իրենք օգնեն: Ես էլ ըսի՝ 15.000 դրամ կուտան, ես 15.000 դրամն առնիմ, ի՞նչ էնեմ:

Գայանեն նաեւ պատմեց, թե նախքան վարչապետին հասնելն ինչ  է կատարվել:

«Երբ որ հլը Փաշինյանը չէր եկել, միլիցիաները փակեցին դեմը, ինքն էլ ասեց, որ եկել եմ Ռուսաստանից, բնակարան չունեմ, մոտենամ, ասեմ: Իրեն ոստիկանները քաշեցին, ուշքն անցավ: Ինչխոր չուլը, կներեք, տռյապկեն, ըդպես քարշ տալով հասցրին էն կողմ: Կըսեմ՝ մարդը մահանում է, ուշքը անցել է,  միլիցիաների պետը կըսե, թե սուտ է անում: Ըդտեղ մենք վիճվեցինք ու ես հորեղբորս աղջկան թողեցի, անմիջապես մոտեցա Փաշինյանին:  Ու ըսի, որ արի տես ինչ ես էրել, միլիցիաներին լցել ես, Գյումրիի ժողովրդին ջարդեն գը: Ինքը ընձի ըսավ՝ մի բղավե, ես էլ ըսի՝ դու մի բղավե: Ըսիգ ինչ կկատարվի: Ինքն էլ թե ՝ բոլորդ բարձր եք խոսում, բոլորդ բղավում եք, չեմ հասկանում, ինչպես կարող եմ միանգամից բոլորիդ լսել: Հետո իրա աշխատակազմի ղեկավարին ուղարկեց, ըսեցի իմս: Ես բնակվում եմ ամուսնուս, տղաներիս, փոքր աղջկաս հետ: Բանկում էլ պարտքեր ունենք շատ, տված է դատարան, տված է կալանք, չիդեմ ինչ: Մենք էնքան կարիքներ ունինք, դեղերի կարքիներ ունինք»,-ասաց Գայանեն:

Այս ընտանիքում ոչ մեկը չի աշխատում, ապրում են 58 թաղամասի շենքերից մեկում: Գայանեն ասաց՝ տղաներից մեկը մանկուց հաշմանդամ է, չի կարող աշխատել: Հենաշարժողական խնդիրներ չունի, ախտորոշումը՝ Կվինկերի այտուց: «Ինքը ոտքի վրա է, անընդհատ ալերգիա ունի: Շնչարգելություն, բան, կարող է պահի տակ կանգնած լինի, իրա մոտն ալերգիան սկսվի»:

Մյուս տղան Մոսկվայում է հիմա: Ըստ Գայանեի, վերադառնալու է, քանի որ աշխատանք չունի: «Ամուսինս սրտի ինֆարկտով հաշմանդամ է, վերջերս  վատացել էր, ասել էին, որ պետք  է ստենտավորվի, մենք ստենտավորությանը համաձայն չեղանք, քիչըմ վախեցանք, համ էլ կես գումարը ինչ-որ պետք է մենք մուծեինք: Ես էլ երկրաշարժի հաշմանդամ եմ, ձեռս անդամահատված, ոտքս նույնպես կոտրված է, կոճիկներ չունեմ: Էս քանի օրս լեղապարկս են վիրահատել, լյարդի հիվանդ եմ: Թոշակով կապրինք, մեր եկամտային աղբյուրն էդ է»:

Ի դեպ, Գայանեն նաեւ ասաց, որ մինչ այդ համաժողովի օրը երբեք Շիրակի մարզպետարան չի դիմել օգնության խնդրանքով: «Ես անգամ մարզպետին մոտիկցա էդ օրը, մարզպետն ըսավ՝ ես երբեք ձեզ չեմ տեսել, բայց քանի անգամ քաղաքապետարան եմ գնացել, ընձի չեն օգնել, ինչ է թե իրան չեմ ընտրել, ինքը ընձի հետ քեն կքշե, օգնություն կբաժնեն, ընձի չեն տա: Կըսեն՝ գնա, ում որ ուզել ես ընտրելու, թող օգնե, բայց ըդիկ իրավունք չունին»: Հարցին՝ ինչ գիտեն, թե դուք ում եք ընտրել, Գայանեն պատասխանեց. «Ինտեռնետ է ընգած եղել, որ չեմ ուզե իրան»:

Աղմկող մեկ կին էլ վարչապետին բողոքում էր իր դադարեցված նպաստից: «Գնացի «Արդշինբանկ» վարկ վերցրի, նպաստս կտրեցին, սոված եմ մնացել: Ես Ձեզ նամակ էլ եմ գրել էս մասին»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին