▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր վերացան, ովքե՞ր մնացին

Պավլիկյանները մարդու ակտիվ գործունեության սկզբունքի կողմնակիցներ էին և ձգտում էին երկրի վրա իրականացնել այն, ինչը եկեղեցին խոստանում էր երկնքում` արդարություն և հավասարություն: Մարդու իրավունքի, նրա ազատագրության հարցը գլխավորն էր նրանց համար: Մարդուն նյութի գերությունից ազատել, վերջ տալ ամեն տեսակ ավելորդապաշտություններին, երկրի վրա հավասարություն ստեղծել` այս էր պավլիկյանների նպատակը:
Պավլիկյանները մերժեցին եկեղեցական ճոխ արարողությունները, հակադրելով դրանց սկզբնական քրիստոնեության պարզ աղոթքները սովորական աղոթատներում: Բարձր իդեան չպետք է ապականվի, մարդը չպետք է ստորանա և ծունկի գա նյութի առաջ: Խաչը փայտի կամ երկաթի մի կտոր է, ի
՞նչ զորություն կարող է ունենալ դա, որ հարկ լինի դրան երկրպագել: Մի փայտի կամ երկաթի կտոր ի՞նչ կարող է անել մարդու համար և առհասարակ մի՞թե կարելի է մի որևէ բան հայցել դրանից: Մաքուր գաղափարականությունը ոսկյա խաչերի և նման արդուզարդերի հետ առնչություն չունի: Ահա այսպես էին դատում պավլիկյանները:
/ԱՊ Կոնսերվատիվ հեղափոխություն, 2007թ/

 

Արծրուն Պեպանյան

Ֆեյսբուք

Կից նյութն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին