▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կա 3 զոհ և 3 վիրավոր

Օգոստոսի 1-ին, ժամը 19.39-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 20-րդ կմ-ին բախվել են «VAZ-2199» մակնիշի 34 MS 925 (պատկանում է 1992 թ. ծնված Ս.Դ.-ին)  և «Toyota Land Cruiser» մակնիշի 10 DD 017 (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1993 թ. ծնված Ա. Գ.-ը, 1994 թ. ծնված Մ. Պ.-ը, 1992 թ. ծնված Ս. Դ.-ը և 1993 թ. ծնված Դ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ Դ. Ս.-ը մահացել է, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները «VAZ-2199» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1995 թ. ծնված Է. Խ.-ի և 1993 թ. ծնված Ա. Մ.-ի դիերը և հանձնել շտապօգնության ավտոմեքենային: 

mes.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին