▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթարից մահացածը աշխատում էր ՊՆ-ում, կոչումով փոխգնդապետ էր

Երեկ՝ մարտի 6-ին, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացած Երևանի բնակիչ, 44-ամյա Նարեկ Հովակիմյանը աշխատում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունում: 

shamshyan.com-ի տեղեկություներով, Ն. Հովակիմյանը կոչումով փոխգնդապետ էր: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վթարի մասնակից Mercedes-ի վարորդը՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Ռոման Չիլինգարյանը, Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից է:

Հիշեցնենք, որ  ողբերգական ավտովթարը տեղի ունեցել երեկ ժամը 23:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին