▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Չարենցավանում. 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի. վերջինը հիվանդանոցում մահացել է

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հակոբյանը Չարենցավան քաղաքում՝ «Զոյա» խանութ-սրահի դիմաց, իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 AN 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 13-ամյա Նարեկ Պողոսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, երեխան մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին