▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք` Կոտայքում. Volkswagen Touareg-ում հայտնաբերվել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակցի դին

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան-Կարենիս խաչմերուկ, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի, տեղեկացնում է shamshyan.com–ը:



Ոստիկանները նշված վայրում Volkswagen Touareg մակնիշի 90 PO 001 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Վլադիսլավ Հարությունյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Հարությունյանը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին