▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջի գետը դարձյալ աղտոտվել է. ահազանգ

Փաստաբան Արշավիր Խալափյանն ահազանգում է, որ աղտոտվել է Ողջի գետը: «Կապանի Հալիձոր թաղամասի Ողջի գետը ոչ բնական գույնով է աղտոտվել: Իմ կարծիքով, սա ԶՊՄԿ-ի պոչամբարի հերթական վթարն է, որի հետևանքով գետն ստացել է այս գույնը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Ա. Խալափյանը՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով այդ փաստի վրա:

«Մենք ուշ տեղեկացանք այս վիճակի մասին, մոտավորապես 2 ժամ առաջ: Ենթադրաբար, այն ժամանակ ավելի վատ վիճակ է եղել: Բնականաբար, սա բնական աղտոտվածության նշան չէ»,- ասաց նա՝ խնդրելով Սյունքի մարզի դատախազությանը՝ փաստը դիտել որպես նոր հաղորդում:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին