▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում է վերադարձնել արդեն վերադարձված գումարը

 

Ամուսինները 2009թ. պարտքով 18.000.000 դրամ էին վերցրել, որն ամբողջությամբ վերադարձրել են  2013թ.: 
 
Այդուհանդերձ, պարտքով գումար տված անձը դիմել է դատարան՝ պահանջելով վերադարձնել արդեն վերադարձված գումարը: 
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ ամուսինները, իրենց ծանոթ Վ.Գ.-ին մեկ տարում վերադարձնելու պայմանով, 2009թ. հուլիսի 22-ին վերցրել են 18.000.000 դրամ, որի վերաբերյալ կնքվել է փոխառության պայմանագիր:
 
Ողջ գումարն ամուսինները 2009-2013թթ. ընթացքում Վ.Գ.-ին մաս-մաս վերադարձրել են և որպես ուշացման հատուցում՝ հավելյալ տվել նաև 13.900.000 ՀՀ դրամ, սակայն վստահելով վերջինիս` ստացականներ չեն վերցրել: 
 
Վ.Գ.-ն էլ, օգտվելով նշված հանգամանքից, 2013թ. դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարան` արդեն իսկ վերադարձված 18.000.000 դրամը բռնագանձելու պահանջով:

Ամուսինները 2009թ. պարտքով 18.000.000 դրամ էին վերցրել, որն ամբողջությամբ վերադարձրել են  2013թ.:  Այդուհանդերձ, պարտքով գումար տված անձը դիմել է դատարան՝ պահանջելով վերադարձնել արդեն վերադարձված գումարը:  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ ամուսինները, իրենց ծանոթ Վ.Գ.-ին մեկ տարում վերադարձնելու պայմանով, 2009թ. հուլիսի 22-ին վերցրել են 18.000.000 դրամ, որի վերաբերյալ կնքվել է փոխառության պայմանագիր: 

Ողջ գումարն ամուսինները 2009-2013թթ. ընթացքում Վ.Գ.-ին մաս-մաս վերադարձրել են և որպես ուշացման հատուցում՝ հավելյալ տվել նաև 13.900.000 ՀՀ դրամ, սակայն վստահելով վերջինիս` ստացականներ չեն վերցրել:  Վ.Գ.-ն էլ, օգտվելով նշված հանգամանքից, 2013թ. դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարան` արդեն իսկ վերադարձված 18.000.000 դրամը բռնագանձելու պահանջով:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին