▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պամելա Անդերսոնը ցանկանում է ընթրել Պուտինի հետ

Արդեն տեղեկացրել ենք որ մոդել, սեքս-խորհրդանիշ Պամելա Անդերսոնը բաց նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին`խնդրելով, որպեսզի նախագահը դադարեցնի Winter Bay նավի նավարկությունը, որն Իսլանդիայից Ճապոնիա է տեղափոխում ֆինվալ կոչվող կետերի ավելի քան 1700 տոննա միս: Ըստ նրա` Պուտինը կարող էր վերջ դնել հազվադեպ հանդիպող այս կետերի սպանությանը: Նամակում մասնավորապես նշվում է.

Սակայն Ռուսաստանի Բնապահպանության Նախարարությունից հայտնել են, որ ծովային ճանապարհը փակելու ոչ մի հիմք չկա: Նախարարության աշխատակիցները մերժել են խնդրանքը` նշելով, որ ըստ ՄԱԿ-ի Համագումարի ծովային օրենքի, իրենց մոտ գործում է ծովային ազատ երթևեկություն: 

Անդերսոնն այս անգամ առաջարկում է հանդիպում Պուտինի հետ` ընթրիքի սեղանի շուրջ, որը հնարավորություն կտա` ավելի մանրամասն ծանոթանալ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ռուսական կողմի նախաձեռնությունների հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին