Ադրբեջանի Գրողների միության քարտուղար, գրող Չինգիզ Աբդուլաևը հայտարարել է, որ համաշխարհային ճանաչում ունեցող գրող Պաուլո Կոելիոն Ադրբեջան այցելության դիմաց պահանջել է 100 հազար մանաթից ավելի գումար: Այս մասին գրում է ադբեջանական haqqin.az կայքը:
«Մենք ցանկանում էինք կազմակերպել է Պաուլո Կոելիոյի այցելությունն Ադրբեջան Սովորաբար, երբ մենք որևէ գրողի հրավիրում ենք, հոգում ենք բոլոր ծախսերը: Սակայն Կոելիոն այնպիսի մեծ գումար է պահանջել, որ չենք կարող վճարել: Ես չեմ կարող ճշգրիտ ասել գումարի չափը, սակայն այն 100 հազար մանաթից ավել է»,- ասել է Աբդուլլաևը:
Ըստ նրա` մեկ այցի համար այդքան գումար պահանջելն անընդունելի է:
Հարցը դեռևս փակված չէ: Աբդուլաևի խոսքով` հնարավոր է, որ այնուամենայնիվ նրան հրավիրեն: