ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պապիկյան Սուրոն նախկինում պատմության ուսուցիչ էր, ասում են անգամ՝ լավ ուսուցիչ: Նա սիրում էր երեխաներին, կրթում էր նրանց, մեր փառահեղ պատմության հերոսական հաղթանկաներից պատմում: Պապիկյան Սուրոն հիմա հրեշ է. նա ոչ միայն կեղծում է մեր պատմությունը, այլև նախարարական մեքենայով վիժվածքի քարոզարշավն ապահովելիս անլայնադակ կերպով վրաերթի է ենթարկում մարդկանց, ինչի արդյունքում 14 տարեկան մի երեխա գտնվում է կոմայի մեջ: Սուրոն նաև անպատիվ է ու վախկոտ. նա ամեն կերպ թաքցնում է իր մասնակցությունն այդ պատահարին: Առողջություն բալիկին, պատիժ՝ Սուրոյին և ազատագրում՝ մեր Հայրենիքին»: