Այսօր ժամը երեքի սահմաններում Ամիրյան փողոցում ինձ մոտեցավ մի մարդ եւ դիմեց այսպես․
-Պարոն Եսայան, մի րոպե կարելի՞ է։
-Այո, լսում եմ․․
-Ամեն ինչ վերջացա՞վ․․
-Ի՞նչը․․
-Դե, կարո՞ղ ենք հանգիստ լինել, միտինգ-բան չի լինելո՞ւ։
-Չէ, չի լինելու․
-Կարո՞ղ ենք հանգիստ քնե՞ լ
-Այո, իհարկե․․․
-Վայ ինչ լավ եղավ, փառք աստծո․․շնորհակալ եմ տիկին Եսայան ջան
- Հիմա՝ պարոն, թե՝ տիկին, դուք ինձ երկու ձեւով էլ դիմեցիք
- Վայյ, կներեք, մարդու գլխին խելք է մնացել, վայ նորից կներեք..․
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր