▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Փաշինյան, առավոտից իրիկուն «գլխիս եմ տալիս», որ մեր ժողովուրդն իր գլխին չտա. Աշոտյան

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել այն մասին, թե «ողջ օրն անհանգիստ էր, որ վարչապետի ԺՊ-ն ոչ մի անգամ իր անունը չէր տվել», սակայն «նա դա արեց»:

 

 

«Նիկոլ Փաշինյանը իմ մասին խոսելիս նշել է․ «Աշոտյանն առավոտից իրիկուն գլխին ա տալիս, վայ նանի ջան, վայ, էս ի՞նչ եղավ Ղարաբաղը, Հայաստանը կորցրինք: Իրանց համար Հայաստանը երևի իրանց պադավատներն ա: Իրանց թվում ա, որ պադավատը կորցրին, ուրեմն Հայաստանը կորցրել են․․․»։

 

 

Պարոն Փաշինյան, առավոտից իրիկուն ես «գլխիս եմ տալիս», որ վաղը, մյուս օրը մեր ժողովուրդը իր գլխին չտա, ասելով. վայ, մենք մեր ձեռով էս ի՞նչ արեցինք, ո՞նց հավատացինք իրան, Նիկոլը էս ո՞նց մեզ ֆռցռեց:

 

 

Ու այդ ժամանակ Դուք չեք իմանալու, թե Ձեր գլուխը ոնց փրկեք խաբված և դյուրահավատ մեր ժողովրդից:

Բայց հիշե՛ք, որ ես ավելի շատ մտածում եմ, ոչ թե Ձեր գլխի մասին, այլ երկրիս, Ղարաբաղի ու մեր ապագայի մասին:

Առողջ եղեք։ Մինչ վաղը։

 

 

Հ․Գ․ Ձեր քարոզարշավներին պետական համարանիշներով մեքենայի առատությունն էլ կփաստի, թե ով է պադավատասեր»,,- գրել է Աշոտյանը։

Հիշեցնենք, որ Նոր Հաճնի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ասել է. 

«Աշոտյանն առավոտից իրիկուն գլխին է տալիս, ասում է՝ էս ինչ եղավ, Ղարաբաղը, Հայաստանը կորցրեցինք: Երեւի իրենց համար Հայաստանն իրենց պադավատներն է, որ կորցրել են, իրենց թվում է, որ պադավատը կորցրին, Հայաստանը կորսվել է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին