Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով նիստն, ասաց.
«Նիստի ընթացքում ամփոփել են նախագահ Սարգսյանի 10 տարվա կառավարումը: Այդ տարիները բարդ, բայց պետականաշինության տարիներ են եղել»:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված եւ որոշումը կկայացվի ՀՀԿ խորհրդի նիստում։
«Սահմանադրության համաձայն պետք է ներկայացնենք վարչապետի թեկնածուի անունը: Այս ամիսների ընթացքում ներկայացրել ենք մեր անձնական դիրքորոշումը: Այսօր ՀՀԿ-ն սկսեց քննարկումներն ապագա վարչապետի հետ կապված: Այն գնաց միասնության մթնոլորտում: ՀՀԿ-ականներն ընդունեցին այն առաջարկը, որը արվել էր նախօրեին: Կարեն Կարապետյանի առաջարկը ընդունվել է մեր կողմից, պարզապես, որ խորհրդի նիստ չի եղել էթիկորեն ճիշտ չի անունը հիմա տալ»,- ասաց նա եւ տեղեկացրեց, որ վարչապետի անունը կհայտարարեն խորհրդի նիստում։
Հարցին թե ով է ՀՀԿ թեկնածուն, Շարմազանովը պատասխանել է. «Կարծում եմ պարզ է, որ է մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Այլ անուն չի էլ եղել։
ՀՀԿ խորհրդի նիստից հետո կհրապարակվի նաեւ նոր կառավարության անդամների անունները»։