Պարզվել է նախօրեին Հյուսիսային պոողոտայի երաժիշտ Գևորգի մոր աչքին հարվածողի ինքնությունը:
Այս տեղեկությունը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով.
«Պարզվել է հարվածողի ինքնությունը` 95թ ծնված Ա. Գ.»:
Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ երեկ Հյուսիսային պոողոտայում երաժիշտ Գևորգին են մոտեցել մի խումբ տղաներ, որոնցից մեկը սկսել է ծաղրել Գևորգին՝ ասելով՝ «արագ նվագի, թե չէ գլուխդ կջարդեմ»:
Գևորգը խնդրել է իրեն չխանգարել: Նույն պահին դեպքի վայր է մոտեցել Գևորգի մայրը՝ պահանջելով երիտասարդից չանհանգստացնել որդուն:
Մորն ի պատասխան, ըստ Գևորգի երեկվա հայտարարության, մոտ 22-24 տարեկան երիտասարդը խփել է նրա աչքին: Շտապօգնությունը Գևորգի մորը տեղափոխել է հիվանդանոց՝ աչքի պատռվածքով:
Տեսանյութը` լրագրող Անի Հովհաննիսյանի յութուբյան էջից