▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյան Նիկոլը նաև Արծվաշենի համար է պատասխան տալու»

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ Փաշինյան Նիկոլը հրաժարական չի տվել (իսկ նման զարգացումն այս մի քանի օրը շատ հավանական է), հիշեցնեմ, որ 2021թ. հունվարի 20-ին ՀՀ ԱԺ ամբիոնից վերջինս տարակուսեց, թե «ինչո՞ւ ԱԺ ամբիոնից որևէ մեկը հարց չի բարձրացնում ՝ Արծվաշեն գյուղի հետ ի՞նչ է լինելու»:

Նիկոլ Փաշինյան, հանրային ամբիոնից հարց եմ բարձրացնում` Արծվաշեն գյուղի հետ ի՞նչ է լինելու: Միշտ կրկնել եմ, որ նախատեսում եմ այդ հարցն անընդհատ բարձրացնել, սակայն, ինչպես ասացի սկզբում, ամենայն հավանականությամբ, շատ շուտով իրավիճակ է փոխվելու և, ըստ այդմ նշում եմ, որ Փաշինյան Նիկոլը նաև Արծվաշենի համար է պատասխան տալու»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին