▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը բացատրել է «ԵԼՔ»-ի իմաստը

Տեղեկացրել էինք, որ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ» դաշինք անվանումով։ Այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ» դաշինք անվանումով»։

Իսկ, թե ինչո՞ւ «ԵԼՔ» Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԼՔ – դժվար կացությունից, անհաջողությունից ազատվելու հնարավորություն՝ միջոց, վերելք՝ դեպի վեր տանող վերընթաց ուղի: Է. Աղայան Արդի հայերենի բացատրական բառարան «ԵԼՔ դաշինք» – Հայաստանը դժվար կացությունից, անհաջողությունից ազատելու հնարավորություն՝ միջոց, Հայաստանի վերելքի, դեպի վեր տանող վերընթաց ուղի: Արդի Հայաստանի քաղաքական բառարան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին