Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Դեկտեմբերի 24- մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին՝ նշել է․ «1975-ի քարտեզներով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է: Վազաշենի հողատարածքների մի շատ մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է 1990-ականներից: Պառավաքար գյուղի վարելահողերի մի մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է: Այգեհովիտ գյուղի վարելահողերից ոչ մեծ, բայց որոշակի էական կտոր իրենց վերահսկողության տակ է»։ Իջևանցի Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ Իջևանի տարածաշրջանի Վազաշեն գյուղի հողերից մի քանի հարյուր հեկտարը 1994թ․ հրադադարի հաստատումից հետ հայտնվել է գյուղի պաշտպանական դիրքերից այն կողմ, ադրբեջանցիները Վազաշենի այդ վարելահողերը մշակում են, այնտեղ ցորեն և գարի ցանում: Նիկոլ Փաշինյանը «մոռացել է» հայտնել, որ Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների հազարավոր հեկտար հողեր գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Բերդ համայնքի Չինարի և Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի հատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները տեսանելի են : Աղդամ գյուղի արեւմտյան թաղամասը, Սեւաքար(Ղարադաշ) սարը, սարի արևելյան փեշերը և Խնձորուտի ջրամբարի կեսը Ադրբեջանի ձեռքում է, մինչդեռ դրանք Հայաստանի տարածքներն են: Սևաքարը (Ղարադաշը) ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 1990-ական թվականներին: Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի արևմտյան հատվածի այգիների մի մասը Հայաստանի տարածքում է, Ալիբեյլի գյուղի մի քանի տներ կառուցվել են Հայաստանի տարածքում: Դիտեք նաև՝ |
«Փաշինյանը «մոռացել է», որ Նոյեմբերյանի և Բերդի հազարավոր հեկտար հողեր Ադրբեջանի վերահսկողության տակ են»․ Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet