▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը նաիրիտցիների ներկայությամբ զանգեց Զախարյանին.a1plus.am

 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպեց ԱԺ-ի մոտ հավաքված նաիրիտցիներին, որոնք սպասում են որեւէ պատասխանի՝ երբ կվճարվեն իրենց աշխատավարձերը։
Ն. Փաշինյանը նաիրիտցիներին փոխանցեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ վերջին զրույցի բովանդակությունը։ Նախարարը մեկ օր առաջ ասել էր, որ խողովակներ պետք է վաճառվեն, որից առաջացած գումարով պետք է մարվեն պարտքերը։
Պատգամավորը եւս մեկ անգամ նաիրիտցիների ներկայությամբ զանգեց նախարարին՝ պարզելու, թե երբ կլինի խոստացված հայտարարությունը հարցի հետ կապված։ Նախարարը նշեց, որ տեխնիկական պատճառներով երեկ հայտարարությունը չի եղել, թերեւս կլինի այսօր։
«Եթե խոստումը չկատարեն, դրանք հետեւանքներ կունենան, ինչի պատասխանատուն իրենք են»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով չդադարեցնել ակցիաներն ու համբերատար պայքարել։
Նաիրիտցիներն ակնկալում են, որ վաղը՝ կառավարության հարցուպատասխանի ժամանակ, Երվանդ Զախարյանին հստակեցնող հարց կուղղվի՝ երբ կավարտվեն իրավաբանական ձեւաերպումները՝ գույքի գրավադրման հետ կապված, եւ արդյո՞ք 2 ամսվա ընթացքում գումարները կտան, ինչպես խոստացել են։
Նիկոլ Փաշինյանը նաեւ խոստացավ հետեւողական լինել նաիրիտցիների զավակների ուսման վարձավճարների մուծման ժամկետները երկարաձգելու հարցում։
Վաղը ժամը 12,00-ին նաիրիտցիները նորից կհավաքվեն ԱԺ-ի մոտ, հինգշաբթի 11-ին՝ կառավարության շենքի մոտ։

a1plus.am-ը գրում է.ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպեց ԱԺ-ի մոտ հավաքված նաիրիտցիներին, որոնք սպասում են որեւէ պատասխանի՝ երբ կվճարվեն իրենց աշխատավարձերը։

Ն. Փաշինյանը նաիրիտցիներին փոխանցեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ վերջին զրույցի բովանդակությունը։ Նախարարը մեկ օր առաջ ասել էր, որ խողովակներ պետք է վաճառվեն, որից առաջացած գումարով պետք է մարվեն պարտքերը։

Պատգամավորը եւս մեկ անգամ նաիրիտցիների ներկայությամբ զանգեց նախարարին՝ պարզելու, թե երբ կլինի խոստացված հայտարարությունը հարցի հետ կապված։ Նախարարը նշեց, որ տեխնիկական պատճառներով երեկ հայտարարությունը չի եղել, թերեւս կլինի այսօր։

«Եթե խոստումը չկատարեն, դրանք հետեւանքներ կունենան, ինչի պատասխանատուն իրենք են»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով չդադարեցնել ակցիաներն ու համբերատար պայքարել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին