▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը վատ լուրեր ունի

ԱԺ-ում քննարկում է Հայաստանի գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը.

«Պետք է ասեմ, որ այնտեղ ՀՀ սպառողների համար ոչ մի լավ լուր չկա, իսկ վատ լուր՝ ինչքան ուզես: Ամենակարևոր վատ լուրն այն է, որ Հայաստանի սպառողները տարեկան 20 միլիոն դոլար են վճարում՝ չգիտես թե ուր կորած գազի համար: Եթե նայում ենք Ուկրաինայի օրինակը, ապա որպես սպառող կորուստների համար 9 միլիոն պակաս կվճարեինք»,-ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով՝ վերջին տարիներին ոչ մի ներդրում չի արվել՝ կորուստները կրճատելու համար:

«Իսկ, եթե դրանք չի արվում, նշանակում է՝ կորուստներն ինչ-որ մարդկանց ձեռնտու են: 10 միլիոն հավելյալ դոլարը նշանակում է՝ ինչ-որ մեկի գրապանն է գնում: Հաջորդ հարցը գազի կալորիականության խնդիրն է.ասեք՝ մեր տուն մտնող գազն ի՞նչ կալորիա ունի: Ասում են՝ նման հաշվարկի չկա.այսինքն, կարող են ասել Հայաստան ինչ կալորիականության գազ է մտնում, բայց  սահմանից մեզ մոտ հասնող գազը քանի կալորիա է, ոչ ոք չգիտի: Եվ, եթե չկա, մարդիկ պետք է հավատան իրենց տեսածին, որն էլ ասում է, որ մեկ թեյնիկ ջուր տաքացնելու համար առաջ ավելի կարճ ժամանակ էին ծախսում, քան հիմա: Այո, մարդը կարող է կասկածել, որ իր գազը տալիս են սահմանվածից ցածր, ցածր ու ավելի ցածր կալորիականությամբ: Եվ, հետո, որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ մեր տներում տեղադրված հաշվիչները ճիշտ են հաշվառում սպառած գազը: Ոչ, որովհետև հաշվիչների ստուգաչափումը փաստացի  իրականացնում է այն մարմինը, որը նաև վաճառում է: Չափագիտության ինստիտուտը, որը սա պետք է վերահսկի, ըստ երևույթին՝ կոմերցիոն հարաբերությունների մեջ է «Գազպրոմ Արմենիայի հետ»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին