▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը խաղաղության հաստատման գլխավոր թշնամին է»․ Լևոն Զուրաբյան

«1,5 ամիս առաջ Փաշինյանը Տավուշի մասին չէր խոսում, խոսում էր Սահմանադրության մասին, ասում էր՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, մեր կարմիր գույնի շորը չհանենք՝ ցլերը մեզ կգզեն։

1.5 ամիս հետո պարզվեց՝ «խաղաղության» նախապայմանը լրիվ ուրիշ հարց է, և մի շաբաթ հետո պարզվեց, որ հիմա էլ պատերազմի կանխման նախապայմանը Տավուշի գյուղերը հանձնելն է։ Ինքն էլ չգիտի՝ խաղաղության համար ի՞նչ գին պիտի վճարի։

1.5 ամիս առաջ այդ գինն այլ բան էր, հիմա՝ ուրիշ, մի ամիս հետո կարող է լինել լրիվ ուրիշ բան»,- այս մասին 168TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ Փաշինյանը տապալել է խաղաղության բոլոր պլանները և չունի խաղաղության հաստատման որևէ ռազմավարություն։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մարդիկ կենտրոնացել են Տավուշի վրա, բայց Ադրբեջանը թիրախավորելու է Երասխը, Վարդենիսը, Ջերմուկը։

Մեր թշնամուն պետք է, որ շեղվենք հիմնական ուղղություններից, որպեսզի ինքը կարողանա գլխավոր հարվածը հասցնել Հայաստանի կենտրոնական հատվածին՝

- Երասխի մոտով անցնող միջպետական ճանապարհին,
- Ջերմուկին,
- Վարդենիսին։

Հայաստանի զինված ուժերը պարտավոր են հատուկ ուշադրություն դարձնել նաև Ճամբարակի ուղղությանը' հատկապես Ջիլ գյուղից մինչև Ծապաթաղ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին