▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի ավազակախմբի հերթական անողնաշար և անլուրջ նախաձեռնությունն է»

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի կառավարությունը հոխորտում է, թե հունվարի 24-ից արգելելու է մտնել խանութ, թատրոն, կինո կամ հանրային սպասարկման այլ վայր, եթե մարդը պատվաստված չէ Covid-19-ի դեմ։ Վստահաբար կարող եմ ասել, որ հերթական անողնաշար և անլուրջ նախաձեռնությունն է, որը իրականացնելու ոչ կամք, ոչ էլ հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանի ավազակախումբը։


Նույն կառավարությունը որոշել էր 2022-ի հունվարի 1-ից խստորեն արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և կիրառումը։ Արդեն հունվարի 9-ն է, մտեք խանութներ և սուպերմարկետներ, տեսեք՝ ինչ-որ բան փոխվե՞լ է։ Չի փոխվել ոչինչ, նույն ցելոֆանները։
Մարդիկ, երբ անլուրջ, ստախոս ու անկարող են լինում, այդպիսին մնում են ամենուր, բոլոր ոլորտներում, կյանքի բոլոր փուլերում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարողանում է միայն լավ ստել և դավաճանել, ուրիշ ոչինչ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին