▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի գաղտնազերծումը

 

ԱԺ-ում  տեղի ունեցավ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը վավերացնելու վերաբերյալ քվեարկությունը: Կողմ քվեարկեցին 103-ը, դեմ 7-ը, ձեռնպահ՝ 1-ը:
Դեմ քվեարկողներն էին՝ Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը:
Ձեռնպահ է քվեարկել 1 պատգամավոր՝ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը:
Քվեարկությանը չեն մասնակցել պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը, Առաքել Մովսիսյանը, Սպարտակ Մելիքյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը, Արա Արամյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Հրանտ Բագրատյանը:

ԱԺ-ում  օրեր առաջ տեղի ունեցավ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը վավերացնելու վերաբերյալ քվեարկությունը: Կողմ քվեարկեցին 103-ը, դեմ 7-ը, ձեռնպահ՝ 1-ը:

Դեմ քվեարկողներն էին՝ Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը:
Ձեռնպահ է քվեարկել 1 պատգամավոր՝ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը:

Քվեարկությանը չեն մասնակցել պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը, Առաքել Մովսիսյանը, Սպարտակ Մելիքյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը, Արա Արամյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Հրանտ Բագրատյանը:

«Ակնհայտ է, որ Պուտինն իր գործունեությունը սկսել է ԵՄ-ին հակադրվելու նպատակով, իսկ հերոսաբար կողմ քվեարկողներն այլևս Աշոտ Նավասարդյանի անունը չպետք է տան: Անկախության հարցում իմ տասնամյակների զինակից, անկախության նվիրյալ Նավասարդյանը, ինչպես ժողովուրդն է  ասում, գերեզմանում երևի մի քանի անգամ շուռ եկավ, թե իմ ստեղծած կազմակերպության մարդիկ այս ի՞նչ են անում: Չգիտեմ, թե մի քանի ամիս հետո ինչպես են արդարանալու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Անդրադառնալով Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությանը, ԱԻՄ առաջնորդը նշեց, որ սա այնպիսի քայլ է, որ նախնական համաձայնություն է պահանջում.

«Ենթադրում եմ, որ փորձել է և համաձայնության չստանալով որոշել է գաղտնազերծում կատարել, թե որքանով են հետևողական ու ազնիվ՝ իշխանափոխության մասին խոսող քաղաքական ուժերը: Հաջող քայլ էր՝ ցույց տալու համար, թե ովքեր են խորհրդարանում»,-նկատեց Պարույր Հայրիկյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին