▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի գործունեության «շնորհիվ» Արցախի մահվան դատավճիռը կայացված է»

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հայաստանի և Արցախի միջև միջգերատեսչական համագործակցություն կա, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ ունենք նույն տեսակետները։ Ինչպես ասացի, համագործակցություն կա, բայց կան նաև հարցեր, որոնց վերաբերյալ մեր կարծիքները տարբերվում են»»։ Սա ասում է Արցախի ԱԳՆ Սերգեյ Ղազարյանը։ Հետաքրքիր կլիներ նրան հարցնել, իսկ ո՞ր հարցերում է, որ ձեր տեսակետը համընկնում է ՀՀ իշխանությունների հետ։ Փաշինյանի գործունեության «շնորհիվ» Արցախի մահվան դատավճիռը կայացված է և դուք պարզապես սպասում եք դրա իրագործմանը։ Այսքանից հետո այսքան դելիկատ մեկնաբանությո՞ւն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին