▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի հայտարարություններն ինչո՞վ են տարբերվում պարսկական, արաբական կամ օսման-թուրքական արշավանքներից». Նաիրի Հոխիկյան

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2021/05/week-3/nairi_hoxikyan.jpg

«Պարսկական, հետո արաբական, հետո օսմանցիների արշավանքների ժամանակ, երբ մեր երկիրը թալանվում էր, իսկ իշխողները ցինիկաբար էին խոսում ազգի ու պետության հետ, մենք համարում էինք, որ թշնամին տիրացել է Հայաստանին ու բռնի ուժով պահում է այն։

Այսօր Նիկոլ Փաշինյանի ավազակախումբը և նրա հայտարարություններն ինչո՞վ են տարբերվում երբեմնի պարսկական, արաբական կամ օսման-թուրքական արշավանքներից։ Բոլոր դեպքերում երկիրը հարստահարվում է, երկրից պոկում են տարբեր կտորներ ու հոշոտում մեր տարածքները, ժողովրդին պահում են վախի մեջ ու ցինիկաբար հայտարարում, որ անում են այն, ինչ ուզում են, թշնամուն էլ տալիս են այն, ինչ ուզում են։ Քանի որ նույն Նիկոլ Փաշինյանը թուրքին ամենևին էլ թշնամի չի համարում, և դա բնական է նրա համար։

Եթե չկա տարբերություն, ապա պետք է սրանց դեմ էլ տանել ազատագրական պայքար»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին