▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի մասին հարցերից բարկացած Փոստաջյանը ոտքի կանգնեց ու փորձում էր հեռանալ եթերից

«Երկիր ծիրանի»  նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը  հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին:

Ծրագրի առաջին րոպեներին հաղորդումը վարողը փորձել է պարզել, թե ինչում է կայանում Փոստանջյանի ու նրա ղեկավարած կուսակցության գաղափարական տարաձայնությունը «Ելք» դաշինքի հետ, ինչու Զարուհի Փոստանջյանը չցանկացավ միասնաբար մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, ինչի պատճառով ստեղծվեց մի իրավիճակ, որ ընտրապայքարի մեջ են մտել մեկ իշխանական ուժ եւ երկու ընդդիմադիր:

Փոստանջյանին դուր չեն եկել «Ելքի» ու Փաշինյանի մասին հարցերը եւ առաջարկել է անցնել այլ թեմաների: Բայց Պետրոս Ղազարյանը  էլի խոսել է չմիավորվելու պարագայում ձայները կիսվելու մասին:

Զարուհի Փոստանջյանն այլեւս չի համբերել. «Կներես, չեմ.. գնում եմ, ես չեմ եկել, որ… ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տալիս: Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ, գնամ, չէ, ես գնում եմ, Փաշինյանից վաբշե, «Ելք»-ից էլ հարց չտաս «վաբշե»,- ասել է նա՝ արդեն ոտքի կանգնած ու փորձելով պոկել կրծքին ամրացված բարձրախոսը:

Պետրոս Ղազարյանը խոստացել է, որ այլեւս այդպիսի հարցեր չեն հնչի: Փոստանջյանը վերադարձել է՝ հաղորդումը շարունակվել է:

Դիտել 9:00-ից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին