▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի օգնականն ասել է՝ հավանականություն չկա, որ տղաները ողջ են, բայց նրանք ողջ են եղել ու զոհվել են ավելի ուշ. Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատերազմից հետո երկար ժամանակ կենդանի մնացած 6 զինվորի ծնողները գնացել են կապիտուլյանտի մոտ ու խնդրել են իրենց երեխաներին կենդանի ետ վերադարձնել: Կապիտուլյանտն էլ շիշ բռնողի ախպեր Նաիրիին հարցրել ա, թե ինչքա՞ն ա հավանականությունը, որ էդ երեխեքը ողջ են, շիշ բռնողի ախպերն էլ ասել ա, որ հավանականություն չկա: Կապիտուլյանտն էլ վստահելով օգնականի կարծիքին էդ երեխեքին անտեր ա թողել ու երեխեքը զոհվել են դեկտեմբերի վերջին, կապիտուլյացիայից մի ամիս ու 16 օր հետո:

Փաստորեն 6 երեխա զոհվեցին, որովհետև կապիտուլյանտի օգնական Նաիրին «վստահ» էր, որ նրանք ողջ չեն.... Նաիրին իրա ընտանիքի հետ հիմա հանգիստ ապրում ա ու պարգևավճար ա ստանում, իսկ կապիտուլյանտը դեռ վարչապետ ա, դե էն 6 երեխեն էլ .... չկան, զոհվել են պատերազմից ամիս ու կես հետո»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին