▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի, Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցի ձայնագրությունը քննության առարկա կդարձվի. Դատախազություն

 

Գլխավոր դատախազությունը քննության առարկա կդարձնի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը: 

 

«Գաղտնալսված ու հրապարակված նոր ձայնագրությունը քննության առարկա կդարձվի ներկայումս ՀՀ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում, և դրան կտրվեն քրեաիրավական գնահատականներ»: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Կարդացեք նաև՝ 

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին