▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի ղեկավարությամբ այդ ընտրությունները կկեղծվեն. Իշխան Սաղաթելյան

Մեզ հավատ չի ներշնչում Ֆեյսբուքյան ստատուսը, թե հունիսի 20-ին ընտրություններ են լինելու, բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն, Բաղրամյան պողոտայում ճեպազրույցի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը:

«Մենք գտնում ենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրութուններն անհրաժեշտ և կարևոր պայման են՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց կա մեծ վտանգ, որ դա չի լինելու մրցակցային, հավասար պայմաններով: Կա մեծ հնարավորություն, որ էդ ընտրությունները կեղծվելու են, և իրականում այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, այլ, հնարավոր է, նոր ճգնաժամ սկսվի»,- հայտարարեց Սաղաթելյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին