Փաշինյանին պետք է հեռացնենք, որ խաղաղություն լինի. Արեգնազ Մանուկյան
«Փաշինյանն ընտրել է տխրահռչակ Զելենսկու և Սաակաշվիլու ճանապարը։ Ի դեպ, վերջինը ցուցումներ էր տալիս Փաշինյանին՝ հակառուսական քայլեր անելու թեմայով։ Դատելով ամենից՝ Փաշինյանն ականջալուր է եղել նրան»,- ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ «Հայաստանի կառավարության ղեկին գտնվողը աճուրդի է հանել մեր երկիրը՝ հանուն արևմտաթուրքական ուժերի հակառուսական քաղաքականության և հանուն սեփական շահերի։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ խաղաղություն և անվտանգություն՝ բերեց և բերում է պատերազմ, կորուստներ ու պարտություն։ Նա ահաբեկում է մեր ժողովրդին ու իր քայլերով նախապատրաստում Հայաստանի կործանումը, դրա դիմաց՝ Նավալնու կնոջ կամ Տիխանովսկայայի դերին պատրաստվելով։ Հայաստանն այլևս մանրադրամ է իր սեփական կաշվի փրկության և ապաստան ստանալու դիմաց։ ՔՊԿ շարքերի համար ընդունելի՞ է այս ամենը, իրո՞ք ուզում են կիսել Փաշինյանի քայլերի պատասխանատվությունը»,- նշեց պատգամավորը՝ ՔՊ-ականներից պահանջելով հնչեցնել վերջին հարցի պատասխանը։ |